ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

ԲՀԿ և ՀՅԴ վեց մարզպետներ ազատվեցին պաշտոններից

ԲՀԿ և ՀՅԴ վեց մարզպետներ ազատվեցին պաշտոններից
04.10.2018 | 21:38

Կառավարության որոշմամբ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ներկայացնող 6 մարզպետներ ազատվեցին աշխատանքից։ Աշոտ Սիմոնյանն ազատվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնից, Հրանտ Մարգարյանը՝ Լոռու մարզպետի պաշտոնից, Արագած Սաղաթելյանը՝ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից, Գագիկ Միրիջանյանն՝ Արմավիրի մարզպետի պաշտոնից, Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից, Կարեն Համբարձումյանը՝ Սյունիքի մարզպետի պաշտոնից։

Դիտվել է՝ 332

Մեկնաբանություններ